ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
10.04.2020 | 13:58
Մեր պատշ­գամ­բի հար­ցով դա­տա­կան քաշք­շուկ­նե­րի պատ­մու­թյու­նը ա­ռիթ դար­ձավ, որ ես կա­րո­ղա­նամ վեր­լու­ծել ու հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում այ­սօր ինչ է տե­ղի ու­նե­նում մեր դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում, որ­տեղ է ար­դա­րու­թյու­նը և ինչ բար­ձունք­նե­րի է հա­սել հայ­կա­կան ար­դա­րա­դա­տու­թյու­նը, թե մեր կյան­քում ինչ կարևոր դեր ու նշա­նա­կու­թյուն է ձեռք բե­րել հա­մա­կար­գա­յին կոռուպ­ցիան, ո­րը, ի տար­բե­րու­թյուն խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի երկ­չոտ կա­շա­ռա­կեր­նե­րի, հա­մալր­վել է մար­տն­չող ու ոչ մի դո­լար չզի­ջող չի­նով­նիկ­նե­րով, դա­տա­վոր­նե­րով ու ոս­տի­կան­նե­րով:
Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լուց բա­ցի, իմ հա­ջորդ կարևոր խն­դիրն եմ հա­մա­րում դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում ձևա­վոր­ված կո­ռուպ­ցիա­յի ող­նա­շա­րը ջար­դե­լու գոր­ծը՝ նրան զր­կե­լով կո­ռուպ­ցիոն գոր­ծող սխե­մա­նե­րից՝ ի ցույց հայ­րե­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի, նրանց բա­ցատ­րե­լով, թե ինչ­պես է պետք աշ­խա­տել ու ռեալ ար­դյունք­նե­րի հաս­նել:
Դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նի հետ իմ հե­ռա­կա շփում­նե­րը շատ կարևոր փաս­տեր ար­ձա­նագ­րե­ցին ու կարևոր եզ­րա­հան­գում­նե­րի բե­րե­ցին: Նախ, դա­տա­վո­րը տե­սավ, որ մեր հար­ցում մերկ ձեռ­քե­րով ցան­կա­լի ար­դյուն­քի հաս­նել չի լի­նի: Կա­շառք ստա­նա­լու հե­ռան­կա­րը հե­ռան­կար, բայց փաս­տե­րի ու ա­պա­ցույց­նե­րի բա­զան եր­կու ոտ­քով է կա­ղում, պետք է լրա­ցու­ցիչ փաս­տեր ու ա­պա­ցույց­ներ «հայ­թայ­թել»: Նախ­նա­կան հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան գա­լով` նա ըն­դու­նում է մեր հայց­վո­րի փաս­տա­բան Էլ­զա Կոս­տա­նյա­նի հետևյալ միջ­նոր­դու­թյու­նը. ո­րո­շել Մոս­կո­վյան 21/9 բնա­կա­րա­նի պատշ­գամ­բի սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը՝ ՀՀ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին կենտ­րո­նի օգ­նու­թյամբ, քա­նի որ «այս­տեղ մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­ներ են պետք»: Ի­հար­կե, այդ կենտ­րո­նը սեյս­մա­կա­յու­նու­թյան վե­րա­բե­րյալ մաս­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել չի կա­րող, իր գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ նման բա­ներ չկան, ուղ­ղա­կի դրա կենտ­րո­նը չէ և, բա­ցի այդ, պատշ­գամ­բա­յին հար­թա­կի սեյս­մա­կա­յու­թյու­նը ո­րո­շե­լու խն­դի­րը կո­ռեկտ չէ, չի կա­րե­լի ո­րո­շել բե­տո­նե հար­թա­կի, ա­թո­ռի, սե­ղա­նի կամ ա­ռան­ձին վերց­րած կոմ­պյու­տե­րի սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը: Սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը ո­րո­շում են շեն­քե­րի, շի­նու­թյուն­նե­րի ու ա­ռան­ձին բազ­մա­բա­ղադ­րիչ կա­ռույց­նե­րի հա­մար, դրա հա­մար կան հա­տուկ մաս­նա­գի­տաց­ված ծա­ռա­յու­թյուն­ներ, դրանց է պետք դի­մել, բայց դա­տա­վոր Ներ­սի­սյա­նը ընտ­րեց տա­րի­նե­րով փորձ­ված ու քն­նու­թյուն բռ­նած ճա­նա­պար­հը՝ ըն­դու­նե­լով միջ­նոր­դու­թյու­նը և դա­տա­րա­նի ո­րո­շու­մով այն ուղ­ղոր­դեվ ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ին: Իր մեկ այլ ո­րո­շու­մով դա­տա­վոր Ներ­սի­սյա­նը փոր­ձաքն­նու­թյու­նը կա­սեց­րեց ա­նո­րոշ ժա­մա­նա­կով: 6 ա­միս անց դա­տա­վո­րը տե­ղե­կաց­նում է, որ ստաց­վել է ՀՀ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո­յի փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը և ԵԿԴ/3442/02/15 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով դար­ձյալ նիստ է նշա­նակ­վել:
Դա­տա­րա­նից ստա­ցա այդ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, և ա­ռա­ջին տա­րա­կու­սանքս հետևյալն էր. ի՞նչ հիմ­քե­րով են սկս­վել փոր­ձա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, ե­թե փոր­ձա­գի­տու­թյու­նը կա­սեց­նե­լուց հե­տո չկա փոր­ձա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լու ո­րո­շու­մը, իսկ փոր­ձա­գե­տը չի ներ­կա­յա­ցել փոր­ձա­գի­տու­թյան վայ­րը: Փաս­տո­րեն փոր­ձա­գե­տը ինք­նու­րույ­նա­բար ո­րո­շել է շա­րու­նա­կել փոր­ձա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը և գոր­ծը ներ­կա­յաց­րել է դա­տա­րան, հա­նուն ին­չի՞: Ես բո­ղո­քար­կե­ցի փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, ո­րի մեջ տեն­դե­ցիոզ բնույ­թի ակն­հայտ սխալ­ներ կա­յին, չնա­յած նրան, որ առ­կա էր փոր­ձա­գե­տի հետևյալ պար­տա­վո­րու­թյու­նը. «Ինձ՝ Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին բյու­րո­յի աշ­խա­տա­կից՝ Հ. Ա­վե­տի­սյա­նիս, բա­ցատր­ված են փոր­ձա­գե­տի ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, ո­րոնք նա­խա­տես­ված են ՀՀ քաղ. դատ. Օ­րենս­գր­քի 45 հոդ­վա­ծով: Ակն­հայտ կեղծ եզ­րա­կա­ցու­թյուն տա­լու հա­մար ՀՀ քր. օր-ի 338 հոդ­վա­ծով նա­խա­տես­ված պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին նա­խազ­գու­շաց­ված եմ: Փոր­ձա­գետ Հ. Ա­վե­տի­սյան»:
Ո­րո­շե­ցի դի­մել ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ի տնօ­րեն Ար­տա­շես Ջա­վա­դյա­նին առ այն, որ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան ան­վան տակ ներ­կա­յաց­ված են հայց­վո­րի տե­սա­կե­տը ներ­կա­յաց­նող նյու­թե­րը, ո­րոնք ի­րա­կա­նու­թյա­նը չեն հա­մա­պա­տաս­խա­նում: Ա­հա ՊՈԱԿ-ի պա­տաս­խա­նը. «Ձեր 09/01/2017թ. գրու­թյան կա­պակ­ցու­թյամբ հայտ­նում եմ, որ ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի 47-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյու­նը դա­տա­րա­նում հա­մար­վում է ա­պա­ցույց»: Որ­պես բազ­մա­փորձ փոր­ձա­գե­տի, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի բնա­գա­վա­ռում խոր­հր­դա­յին փոր­ձա­գի­տա­կան շկո­լա­յի հիմ­նա­դիր­նե­րից մե­կի, այդ պա­տաս­խա­նը ըն­դու­նե­ցի, որ­պես ինք­նա­գո­վազգ՝ ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ի հան­ցա­վոր ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին, ո­րը կա­րե­լի է հաս­կա­նալ հետևյալ կերպ. «մեր եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը դա­տա­րան­նե­րում քար են ծա­կում, տվեք մեր պա­հանջ­ած կա­շառ­քը, և կս­տա­նաք ձեզ հա­մար ցան­կա­լի փաս­տերն ու ա­պա­ցույց­նե­րը»: Ի­հար­կե, ՓԱԲ ՊՈԱԿ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը կա­րող էր այդ­քան ան­լուրջ ու թեթևա­միտ ձևով չվե­րա­բեր­վել իմ ա­ռար­կու­թյուն­նե­րին, պար­տա­վոր էր սե­փա­կան ու­ժե­րով նոր փոր­ձաքն­նու­թյուն նա­խա­ձեռ­նել, ստու­գել փոր­ձա­գետ Հրանտ Ա­վե­տի­սյա­նի տված եզ­րա­կա­ցու­թյան ճշ­մար­տա­ցիու­թյու­նը, գնա­հա­տել ու վեր հա­նել ե­ղած կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րը, ո­րոնք բաց տես­քով մեջ­բեր­ված են փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան մեջ: Բայց կո­ռուպ­ցիա­յի մեջ թրծ­ված ու բով­ված այդ չի­նով­նիկ­նե­րին բան հաս­կաց­նելն ա­վե­լորդ էր, հնա­րա­վոր հան­ցան­քի վե­րա­բե­րյալ բո­ղոքս ու­ղար­կե­ցի ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նին, պա­տաս­խա­նը ստա­ցա ոս­տի­կա­նու­թյան Մա­լա­թիա­յի բաժ­նի պետ, ոս­տի­կա­նու­թյան փոխ­գն­դա­պետ Ա. Ս. Զոհ­րա­բյա­նից. «Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի դի­մու­մի հի­ման վրա նա­խա­պատ­րաստ­ված նյու­թե­րով քր. գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժել՝ հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով»: Այս­տեղ էլ են աշ­խա­տում ի­րենց գոր­ծե­րի վար­պետ­նե­րը, սար­սա­փե­լի չա­փով մաս­նա­գի­տաց­ված են, սրանք էլ են անդ­րդ­վե­լի կեց­վածք ըն­դու­նել:
Ճիշտ է, ոչ մի ար­դյուն­քի չհա­սա, ոչ մի բան չտաց­վեց, բայց ոս­տի­կա­նու­թյան Մա­լա­թիա­յի բաժ­նից շատ կարևոր ին­ֆոր­մա­ցիա ստա­ցա: Գոր­ծը վա­րում էր ոս­տի­կա­նու­թյան ա­վագ լեյ­տե­նանտ Ար­մե­նու­հի Աս­րյա­նը, հա­մեստ ու գրա­գետ մի անձ­նա­վո­րու­թյուն, օ­րի­նա­կե­լի ու ազ­նիվ մի մաս­նա­գետ, ո­րի հետ զրու­ցելն ար­դեն հա­ճե­լի էր և ու­սա­նե­լի:
-Ին­չու է մեր գոր­ծը քնն­վում ոս­տի­կա­նու­թյան Մա­լա­թիա­յի բաժ­նում, ե­թե ես բնակ­վում եմ «Կենտ­րոն» վար­չա­կան շր­ջա­նում,- հար­ցին նա պա­տաս­խա­նեց:
-Ո­րով­հետև ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ը մեզ հետ գտն­վում է միևնույն վար­չա­կան շր­ջա­նում, նրանց հետ կապ­ված բո­լոր գոր­ծե­րը մենք ենք քն­նում:
Ար­մե­նու­հին խնդ­րեց, որ ի­րեն տրա­մադ­րեմ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան իմ օ­րի­նա­կը, ին­չու՞ ի­մը, ե­թե այն պար­տա­վոր է տրա­մադ­րել փոր­ձա­գի­տա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը:
-Ի­րեն­ցից խնդ­րել եմ, չեն տվել:
Սա ար­դեն հե­տաքր­քիր էր, փոր­ձա­գի­տա­կան բյու­րոն հրա­ժար­վել է ոս­տի­կա­նու­թյա­նը տրա­մադ­րե­լուց փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը և խնդ­րին վե­րա­բե­րող բո­լոր անհ­րա­ժեշտ նյու­թե­րը, ին­չու՞: Ես տվե­ցի իմ օ­րի­նա­կի պատ­ճե­նը, ո­րը դա­տա­րա­նից էի ստա­ցել, ու շա­րու­նա­կե­ցինք մեր գոր­ծի քն­նու­թյու­նը: Մի քիչ անց ի­մա­ցա երկ­րորդ կարևոր նո­րու­թյու­նը: Օ­րը շա­բաթ էր, մե­կը մյու­սի հետևից Ար­մե­նու­հու սե­նյակ էին մուտ­քուելք ա­նում ոստ­իկա­նու­թյան մի քա­նի ե­րի­տա­սարդ սպա­ներ, պա­րա­պու­թյու­նից ու ձանձ­րույ­թից չգի­տեին ինչ ա­նել: Նրան­ցից մե­կը հե­տաքր­քր­վեց.
-Ար­մե­նու­հի, ի՞նչ գործ ես քն­նում:
-Հե՛չ, սխալ փոր­ձաքն­նու­թյուն է:
-Ինչ­պե՞ս թե հեչ,- զար­մա­ցած մի­ջամ­տե­ցի ես,- մի­թե սա ա­ռա­ջին նման դեպ­քը չէ:
-Չէ՛, նման դեպ­քե­րը շատ են:
-Որ­քա՞ն շատ:
-Չեմ կա­րող ա­սել, ծա­ռա­յո­ղա­կան գաղտ­նիք է:
Բայց ոս­տի­կա­նու­թյան Մա­լա­թիա­յի բաժ­նի ծա­ռա­յո­ղա­կան գաղտ­նի­քը ար­դեն աս­վել էր, ինձ հայտ­նի էր դար­ձել, չգի­տեմ միամ­տու­թյու­նից, ան­փոր­ձու­թյու­նից, թե ե­րի­տա­սարդ կնոջ ըն­տա­նե­կան ազ­նիվ դաս­տի­րա­կու­թյու­նից էր դա գա­լիս, հայտ­նի չէր, բայց ես հաս­կա­ցա, որ սխալ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը Մա­լա­թիա­յի բաժ­նով գա­լիս ու անց­նում են հոր­դա­ռատ գե­տի նման այն­պես, որ քա­նա­կը ար­դեն ո­րակ է տվել ու դար­ձել շատ, հա­վա­նա­բար շատ շատ:
Հա­ջորդ հան­դիպ­մա­նը Ար­մե­նու­հին հայտ­նեց, որ այ­սօր գոր­ծը փա­կե­լու են, դա­տա­խա­զու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու ժամ­կետ­նե­րը վեր­ջա­նա­լու վրա են:
-Ինչ­պե՞ս թե փա­կե­լու եք, Դուք փոր­ձա­գե­տին դեռ չեք լսել:
- Չենք կա­րող, փոր­ձա­գե­տը երկ­րում չէ:
-Փոր­ձա­գե­տը չկա, բա­ցատ­րու­թյուն­ներ ստա­ցեք փոր­ձա­գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նից կամ գոր­ծին տե­ղյակ պաշ­տո­նյա­նե­րից, ի վեր­ջո ես բո­ղո­քել եմ փոր­ձա­գի­տա­կան կազ­մա­կեր­պու­թյան դեմ, դա­տա­խա­զու­թյա­նը դի­մեք, որ պա­տաս­խա­նի ներ­կա­յաց­ման ժամ­կետ­նե­րը եր­կա­րաձ­գեն՝ մինչև փոր­ձա­գե­տի վե­րա­դար­ձը:
-Չի ստաց­վի, չենք կա­րող:
Մեր զրույ­ցի ըն­թաց­քում մի ե­րի­տա­սարդ սպա էր ա­նընդ­հատ մտ­նում սե­նյակ ու ա­վագ լեյ­տե­նանտ Աս­րյա­նին հի­շեց­նում.
-Ար­մե­նու­հի, շուտ ա­րա, վեր­ջաց­րու, գրու­թյու­նը տուր, պե­տը սպա­սում է:
Հաս­կա­ցա, որ ոս­տի­կա­նու­թյան Մա­լա­թիա­յի բաժ­նում ոչ մի հե­տաք­րք­րու­թյուն կամ շա­հագ­րգ­ռու­թյուն չկա սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դա­կով քն­նե­լու հա­մար, ուղ­ղա­կի ջուր են ծե­ծում ու հեր­թա­կան ձևա­կան պա­տաս­խա­նը պատ­րաս­տում: Հե­տո ի­մա­ցա, որ փոր­ձա­գե­տին երկ­րից դուրս էին հա­նել, կա­րե­լի է ա­սել փախց­րել էին, որ­պես­զի սխալ փոր­ձաքն­նու­թյան գոր­ծը ջրի ե­րես դուրս չգա: Մեր դեպ­քի պատ­ճա­ռով էր, թե ոչ, բայց փոր­ձա­գե­տին ան­մի­ջա­պես աշ­խա­տան­քից ա­զա­տե­ցին: Ինձ չհա­ջող­վեց պար­զել նրան աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու ձևա­կեր­պու­մը, փոր­ձե­ցի այն պար­զել իմ ծա­նոթ պե­տա­կան պաշ­տո­նյա­յի մի­ջո­ցով, դար­ձյալ ո­չինչ չս­տաց­վեց: Պաշ­տո­նյան զար­մա­ցել էր.
-Այդ ի՞նչ եք ա­րել դրանց գլ­խին, որ այդ­քան զայ­րա­ցած ու բոր­բոք­ված են, ո­չինչ չա­սա­ցին:
Ո­րոշ ժա­մա­նակ անց աշ­խա­տան­քից ա­զատ­վեց նաև փոր­ձա­գի­տա­կան ՊՈԱԿ-ի տնօ­րեն Ար­տա­շես Ջա­վա­դյա­նը։ Սա ար­դեն վատ լուր էր, ին­չը նշա­նա­կում է, որ գո­յու­թյուն ու­նի կո­ռուպ­ցիոն այդ կարևոր կա­ռույ­ցի հար­ցե­րը կար­գա­վո­րող ստ­վե­րա­յին մի թիմ, ո­րը վտանգ է տե­սել ու ան­հան­գս­տա­ցած է իմ պար­զա­բա­նում­նե­րի ա­ռի­թով, ա­մեն ինչ կա­րող է բաց­վել ու բա­ցա­հայտ­վել: Ե­թե մեր մաս­նա­վոր դեպքն ընդ­հան­րաց­նենք ու ըն­դու­նենք, որ սխալ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը շատ են լի­նում, բայց այս­պի­սի ա­նու­շադ­րու­թյան են մատն­վում ու, հետևա­բար, ան­պա­տիժ են մնում, ա­պա կհան­գենք հետևյալ եզ­րա­կա­ցու­թյա­նը. այս­տեղ կո­ռուպ­ցիոն հան­ցա­վոր սխե­մա է գոր­ծում, ո­րի օ­ղակ­նե­րից եր­կուսն ինձ ար­դեն հայտ­նի են դար­ձել, դրանք են ՀՀ ՓԱԲ ՊՈԱԿ-ը և ոս­տի­կա­նու­թյան Մա­լա­թիա­յի բա­ժի­նը, հնա­րա­վոր է նաև ՀՀ դա­տա­խա­զու­թյու­նը, հե­տաքր­քիր է, թե ո­րո՞նք են կո­ռուպ­ցիոն շղ­թա­յի մյուս օ­ղակ­նե­րը և, ի վեր­ջո, որ կե­տից է այդ շղ­թան կա­ռա­վար­վում ու ղե­կա­վար­վում: Այս հար­ցը պար­զե­լու նպա­տա­կով դի­մե­ցի հա­ջորդ պատ­կան մարմ­նին՝ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեին, պա­տաս­խա­նը ստա­ցա ՀՀ ոս­տի­կա­նու­թյան շտա­բի պե­տի տե­ղա­կալ Ա. Սարգ­սյա­նից. «Հայ­տն­վում է, որ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հին հաս­ցեագր­ված Ձեր դի­մու­մը ստաց­վել է ՀՀ ոս­տի­կա­նու­թյան շտա­բում և քն­նարկ­ման հա­մար ու­ղարկ­վել ՀՀ ոս­տի­կա­նու­թյան Երևա­նի քա­ղա­քի վար­չու­թյուն: Ար­դյունք­նե­րի մա­սիմ Ձեզ կհայ­տն­վի ՀՀ ոս­տի­կա­նու­թյան Երևան քա­ղա­քի վար­չու­թյան կող­մից»: Թող հայ­տն­վի, դեմ չեմ, բայց դա ար­դեն այն­քան էլ հե­տաքր­քիր չէ: Պատշ­գամ­բի պար­զա­գույն կեն­ցա­ղա­յին թեթև հար­ցից ես հա­սա մինչև ՀՀ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­մա­յին, շատ բան ի­մա­ցա ու հաս­կա­ցա, որ մեր եր­կի­րը հաս­տա­տուն քայ­լե­րով շա­րու­նա­կում է գնալ դե­պի կոր­ծա­նում, ա­ռա­ջին հեր­թին, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի պատ­ճա­ռով, պետք է ինչ-որ ձևով դրա դեմն առ­նել:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 49617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ